Հետևեք մեզ։

Արցախի նախագահը աշխարհազորի մարտիկներին ներկայացրել է ցեղասպանության հետագա ընթացքի կասեցման ուղղությամբ իրականացվող քայլերը

12:03, 18 օգոստոս 2023
Արցախի նախագահը աշխարհազորի մարտիկներին ներկայացրել է ցեղասպանության հետագա ընթացքի կասեցման ուղղությամբ իրականացվող քայլերը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 17-ին հանդիպել է աշխարհազորի մի խումբ մարտիկների հետ։ 

Նրանց առաջարկով երկրի նախագահը ներկայացրել է Արցախի անվտանգության ապահովման, ցեղասպանության հետագա ընթացքի կասեցման և հումանիտար աղետի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Ընդգծվել է Արցախի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար բոլորի ջանքերի համախմբման և պետական համակարգի կայունության անհրաժեշտությունը։