Հետևեք մեզ։

Առաջին անգամ անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Մոսկվայի չորս օդանավակայաններ միանգամից դադարեցրել են աշխատանքը

12:22, 18 օգոստոս 2023
Առաջին անգամ անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Մոսկվայի չորս օդանավակայաններ միանգամից դադարեցրել են աշխատանքը

Մոսկվայի բոլոր չորս օդանավակայանները՝ Վնուկովո, Դոմոդեդովո և Շերեմետևո, Ժուկովսկի, այս գիշեր անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես սահմանափակվել են, հայտնել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ պճատճառն այն է, որ երկրի մայրաքաղաքի կենտրոնում՝ Էքսպոկենտրոնի տարածքում, գիշերը հարվածային անօդաչու թռչող սարք է ընկել։  Նախկինում Մոսկվայի վրա անօդաչու սարքերի հարձակումների ժամանակ թռիչքները սահմանափակվում էին առավելագույնը երկու օդանավակայանում, նշում է «Կոմերսանտ»-ը։  Ժամը 04:30-ին չվերթեր ընդունելու և ուղարկելու սահմանափակումները հանվել են։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ժամը 04:22-ին իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են անօդաչու թռչող սարք, որի բեկորներն «ընկել են Էքսպոկենտրոնի գոտում», «շենքին էական վնաս չի հասցվել»։ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերի «ազդեցությունից» հետո անօդաչու թռչող սարքը փոխել է թռիչքի ուղին և ընկել «Կրասնոպրեսնենսկայա ամբարտակի տարածքում գտնվող ոչ բնակելի շենքի վրա»։

Նշենք, որ Էքսպոկենտրոնի մի կողմում Ռուսաստանի կառավարության շենքն է, մյուսում՝ Մոսկվայի քաղաքային բիզնես թաղամասը, որտեղ այս ամառ արդեն երկու անգամ անօդաչու թռչող սարքեր են ընկել։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։