Համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ կին քաղաքացին սեռական ոտնձգության և բռնության է ենթարկում աղջիկ երեխայի, ստորացնում նրան, որ պարտադրում, որ այդ տեսարանը նկարահանվի։ Ոստիկանությունը հայտնաբերել է կնոջը, դատախազությունն ընթացք է տվել։
Hayastan.news-ին հայտնի դարձավ, որ կինը նախկինում դատապարված է եղել։
Դատական տեղեկատվական համարագից հայտնի է դառնում, որ նրան մեղադրանք է առաջադրված եղել այն բանի համար, որ նա 2017թ հունիսի 9-ին կատարել է սուտ մատնություն այն մասին, որ 2009թ-ից մինչև 2017թ մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում Հ․ Խ․-ն առանց աշխատավարձ վճարելու իրեն և ամուսնուն Թաթուլ Մադաթյանին ներգրավել է հակադիր աշխատանքների կատարման մեջ։
Աննա Արևշատյանը նախ հետախուզվել է, ապա հայտնաբերվել Իջևանում։
Մինչ դատաքննությունն սկսելն ամբաստանյալ Աննա Մայիսի Արևշատյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, իրեն ճանաչել է մեղավոր։
Դատարանը, նախագահությամբ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի, Աննա Արևշատյանին մեղավոր ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտել երեք ամիս ժամկետով ազատազրկման:
Ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չի կիրառել դատարանը և սահմանել է մեկ տարի ժամկետով փորձաշրջան։
Աննա Արևշատյանը 2017-ին խնամիքին չորս անչափահաս երեխա է ունեցել։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։