Հետևեք մեզ։

Արցախից 11 բուժառու տեղափոխվել է Հայաստան

14:43, 18 օգոստոս 2023
Արցախից 11  բուժառու տեղափոխվել է Հայաստան

Այսօր՝ օգոստոսի 18-ին, ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառուներ ուղեկցողների հետ միասին,  անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 9 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։

«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27 երեխա, 8-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 82 հիվանդ, 4 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. որից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։