Հետևեք մեզ։

ԱՄՆ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հայ աղջկա վրա հարձակում գործած ադրբեջանցի կինը ազատ է արձակվել մինչև հաջորդ դատական նիստը

16:01, 18 օգոստոս 2023
ԱՄՆ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հայ աղջկա վրա հարձակում գործած ադրբեջանցի կինը ազատ է արձակվել մինչև հաջորդ դատական նիստը

Ամերիկաբնակ Ալուդա Զեյնալովային, որը օրեր առաջ հարձակում էր գործել ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացնող հայերից Մերի Չոբանյանի վրա, մեղադրանք է առաջադրվել, նա այսօր ազատ է արձակվել մինչև հաջորդ դատական նիստը։

Զեյնալովան մեղադրվում է Չոբանյանին երրորդ աստիճանի մարմնական վնասվածք հասցնելու մեջ։

Հաջորդ դատական նիստը նշանակված է սեպտեմբերի վերջին։ 

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատնից հայտնել են, որ դիվանագիտական ​​առաքելությունն ուշադրությամբ հետևում է իրադարձություններին։