Հետևեք մեզ։

Փաշինյանը այցելել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ (տեսանյութ)

16:07, 18 օգոստոս 2023
Փաշինյանը այցելել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ (տեսանյութ)
Շարունակում եմ այցը Սյունիքի մարզ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանն ու հրապարակել տեսանյութ։
 

«Առավոտյան նախ եղա Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում, որտեղ ծանոթացա վերջինիս գործունեության ընթացքին ու առաջիկա ծրագրերին:

 
Առանձնակի կարեւորեցի նոր տեխնոլոգիաների ներդրման ու բնապահպանական խնդիրների հետեւողական լուծման քայլերը:
 
 
Հանդիպեցի նաեւ ագարակցիներին, որոնց հետ քննարկեցինք ոռոգման ջրին, ճանապարհաշինությանը եւ գազամատակարարմանը վերաբերող հարցեր»,- գրել է Փաշինյանը՝ տեսանյութին կից: