Հետևեք մեզ։

Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեսանյութը ծայրեծայր կեղծիք է, նոր սադրանքի համար տեղեկատվական հող են նախապատրաստում․ Արցախի ՊԲ

16:10, 18 օգոստոս 2023
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեսանյութը ծայրեծայր կեղծիք է, նոր սադրանքի համար տեղեկատվական հող են նախապատրաստում․ Արցախի ՊԲ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հերթական սադրանքի համար տեղեկատվական հող նախապատրաստելու միջոցառումների շրջանակում, շարունակում է հետևողականորեն, իրականության հետ որևէ աղերս չունեցող տեսանյութ և հաղորդագրություններ տարածել: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, թե իբր այսօր դիտարկվել է հայկական դիրքերի «ուժեղացում», ռուս խաղաղապահների ուղեկցությամբ բուժօգնության մեքենաներ են օգտագործվել հակահետևակային և հակատանկային ականների, զենք-զինամթերքի, ՌԷՊ միջոցների փոխադրման համար, որոնք իբր նախատեսված են քաղաքացիական օդանավերի աշխատանքը խոչընդոտելու համար:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը և տարածված տեսանյութը ծայրեծայր կեղծիք և ապատեղեկատվություն է: