Հետևեք մեզ։

Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը կկանգնի ադրբեջանական դատարանի առաջ

16:47, 18 օգոստոս 2023
Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը կկանգնի ադրբեջանական դատարանի առաջ

Սրտի վիրահատության նպատակով Արցախից Հայաստան ուղևորված և Լաչինի միջանցքում առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը կկանգնի ադրբեջանական դատարանի առաջ։

 

 

Ադրբեջանի Զինվորական դատախազության հատուկ քննչական վարչության պետ Էմիլ Թաղիևը հայտնել է, թե քրեական գործի քննությունը շարունակվում է։

 

Մանրամասներ չեն հաղորդվել։

 

Հիշեցնենք՝ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։