Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից գերեվարված 40-ամյա պահեստազորային զինծառայող Գագիկ Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել։
Ադրբեջանական կողմը նրան մեղադրում է սահմանախախտման, մաքսանենգության, ահաբեկչության նախապատրաստման, ապօրինի զենք և զինամթերք կրելու և այլ հոդվածներ։
Նա ներգրավվել է որպես մեղադրյալ։ Ավելի վաղ տարածված հաղորդագրության մեջ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնհլ էր, որ Ոսկանյանը 44-օրյա պատերազմի մասնակից է։
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն: Ավելի ուշ ՊՆ-ն տարածեց տեսանյութ, որում երևում էր՝ ինչպես են ադրբեջանցիները գերեվարում Ոսկանյանին
Լուսանկարը հրապարակել է Ադրբեջանի ՊՆ-ն։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։