ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինն այցելել է Ջերմուկ՝ տեղում ծանոթանալու քաղաքի ունեցած խնդիրներին ու առկա հնարավորություններին։ Նա հանդիպեցլ է համայնքի ղեկավարի և համայնքի ղեկավարի տեղակալի հետ և տեղի գործարարների հետ քննարկել է տեղական տնտեսության ու զբոսաշրջության հետ կապված հարցերը։ ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Քվինը տպավորված էր գեղեցիկ բնաշխարհով ու բնության գրկում ժամանցի ուշագրավ հնարավորություններով, որոնց շնորհիվ Ջերմուկը հայտնի է որպես սիրված զբոսաշրջային ուղղություն։