Հետևեք մեզ։

Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Բենիամին Նեթանյահուի հետ

19:22, 18 օգոստոս 2023
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Բենիամին Նեթանյահուի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Վարչապետները հանդիպել են թե՛ դեմ առ դեմ, թե՛ ընդլայնված կազմով։

Ինչպես հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության հիմնական ուղղությունները և առկա համագործակցության հետագա խորացման հեռանկարները։

Ինչպես նշել է վարչապետը, Վրաստանը և Իսրայելն արդյունավետ համագործակցության զգալի փորձ ունեն։ Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է Իսրայելի  հետ առկա բարեկամության և համագործակցության խորացման կարևորությունը և նշել, որ երկրների միջև գործընկերությունը միշտ բարձր մակարդակի վրա է․

«Կողմերը քննարկել են տնտեսական ուղղությամբ համագործակցությունը։ Վարչապետը նշել է, որ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները դինամիկ զարգանում են, և հաջորդ տարի կսկսվեն բանակցությունները ազատ առևտրի համաձայնագրի շուրջ, ինչը երկրների միջև գործընկերությունը կբերի որակական նոր փուլ»։

 

Նրանց տեղեկություններով՝ Իրակլի Ղարիբաշվիլին Բենիամին Նեթանյահուին հրավիրել է Վրաստան։