Հետևեք մեզ։

Վրաստանում Նիդերլանդների դեսպանն ազգությամբ հայ է

19:40, 18 օգոստոս 2023
Վրաստանում Նիդերլանդների դեսպանն ազգությամբ հայ է

Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանն ազգությամբ հայ է․ Մելինե Առաքելյանը նշանակվել է Վրաստանում Նիդերլանդների դեսպան, հայտնում են տեղի լրատվամիջոցները։

Նոր դեսպանը սկսել է իր դիվանագիտական առաքելությունը Վրաստանում։ Ավելի վաղ նա իր հավատարմագրերն էր հանձնել Վրաստանի նախագահին։