Օգոստոսի 18-ին, ժամը 20։01-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Ա․ Ս․-ն (ծնված 1984 թ․) տեղում մահացել է, իսկ տուժածներ Մ․ Ս․-ն (ծնված 2014 թ․) և Մ․ Ս․-ն (ծնված 2016 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։