Սյունիք այցի շրջանակներում՝ Սիսիան համայնքում Կառավարության ղեկավարին ներկայացվել է 202 մլն դրամ ներդրումային արժեքով ինտենսիվ այգու ծրագիրը: Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրով պետական աջակցությունը կազմել է 101 մլն դրամ: Կեռասի, տանձի, ծիրանի և ծնեբեկի այգու ընդհանուր մակերեսը 12.4 հեկտար է:
Նիկոլ Փաշինյանը Սիսիան համայնքում այցելել է «Վի Էյջ Սթոուն» ընկերություն, որը շահագործում է բազալտի հանքավայր և նախատեսում է բազալտի, գրանիտի, տրավերտինի և այլ կոշտ ու փափուկ քարերի վերամշակում: Կատարվել է 150 մլն դրամի ներդրում։ Արդյունքում ստեղծվել է 45 աշխատատեղ:
Վարչապետը ծանոթացել է նաև Սիսիանի բժշկական կենտրոնի 2021 թ.-ից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներին: Բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով հագեցման համար նախատեսված ներդրումը կկազմի շուրջ 550 մլն դրամ։ Իրականացվել է աշխատանքների 30%-ը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 86 մլն դրամ է: Աշխատանքներն ավարտին կհասցվեն 2025 թ.-ին:
Փաշինյանը Սիսիանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին: