Հետևեք մեզ։

Ստրատեգիական առումով անփոխարինելի է Կապանի նշանակությունը Հայաստանի համար. ԶՊՄԿ

10:22, 19 օգոստոս 2023
Ստրատեգիական առումով անփոխարինելի է Կապանի նշանակությունը Հայաստանի համար. ԶՊՄԿ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շնորհավորական ուղերձ է հղել Կապանի օրվա առթիվ։

«Ստրատեգիական առումով անփոխարինելի է Կապանի նշանակությունը Հայաստանի համար, սակայն կարևոր է նաև քաղաքի արդյունաբերական ու տնտեսական դերը։ Այսօր Կապանը լոկ դինամիկ զարգացող ու ամեն օր գեղեցկացող բնակավայր չէ, այն յուրօրինակ մշակույթ ունեցող քաղաք է, որի բնակիչները պահպանում են տեղի ավանդույթներն ու գեղեցիկ բարբառը։

Աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնված Կապանն այսօր գերում է իր հյուրերին, իսկ քաղաքի բնակիչները հիացնում են իրենց աշխատասիրությամբ։

Շնորհավոր տոնդ, Կապա՛ն։ Քեզ ու քո բնակիչներին խաղաղություն և բարեկեցություն ենք մաղթում»,- ասված է ուղերձում։