Հետևեք մեզ։

Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրը հնարավոր է նաև Արայիկ Հարությունյանի համար․ Էլմար Մամեդյարով

10:38, 19 օգոստոս 2023
Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրը հնարավոր է նաև Արայիկ Հարությունյանի համար․ Էլմար Մամեդյարով

Չեմ կարծում, որ շուտով խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։

 

«Սադրանքները չեն դադարում։ Քանի դեռ խաղաղություն չի հաստատվել, սադրանքները շարունակվելու են։ Սա նշանակում է, որ հերթական ռազմական գործողությունների մեկնարկը բացառություն չէ։ Սակայն դա լավ բան չի հուշում Հայաստանի համար։ Եթե ​​սադրանք են ուզում, ուրեմն պատասխանատվությունը մնում է նրանց վրա»,- նշել է Մամեդյարովը։

 

Խոսելով Լաչինի միջանցքից առևանգված և ձերբակալված Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ՝ Մամեդյարովը նշել է

 

«Անխոս՝ նույն ճակատագիրը հնարավոր է նաև այլոց (խմբ), այդ թվում՝ Արայիկ Հարությունյանի համար։ Նրանցից յուրաքանչյուրը պետք է պատասխան տա, պաշտոնական Բաքուն դրա համար ձեռնարկում է համապատասխան քայլեր»,- ասել է նա։