Հետևեք մեզ։

Կարմիր Խաչը որոշում կայացնողներին կոչ է անում փոխզիջում գտնել և հնարավոր դարձնել մարդասիրական մատակարարումները Լաչինի միջանցքով

11:03, 19 օգոստոս 2023
Կարմիր Խաչը որոշում կայացնողներին կոչ է անում փոխզիջում գտնել և հնարավոր դարձնել մարդասիրական մատակարարումները Լաչինի միջանցքով

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

 

«Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն (ԿԽՄԿ) մնում է միակ մարդասիրական կազմակերպությունը, որը գործում է Լաչինի միջանցքում՝ արձագանքելու մարդասիրական աճող կարիքներին:

 

Բժշկական պարագաների վերջին առաքումները տեղի են ունեցել հուլիսի 7-ին, մինչդեռ սննդի վերջին առաքումը տեղի է ունեցել հունիսի 14-ին:

 

ԿԽՄԿ-ն որոշում կայացնողներին կոչ է անում փոխզիջում գտնել և հնարավոր դարձնել շտապ անհրաժեշտ մարդասիրական առաքումների վերսկսումը»։

Վերլուծական