Հետևեք մեզ։

Արցախում մոտ 700 հղի կանանց կտրամադրվի սնունդ և հիգիենայի պարագաներ․ պետնախարար

11:26, 19 օգոստոս 2023
Արցախում մոտ 700 հղի կանանց կտրամադրվի սնունդ և հիգիենայի պարագաներ․ պետնախարար
Արցախի շրջափակման ընթացքում ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից սննդի ու հիգիենայի պարագաների տրամադրման տեսքով աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 50.000 անձի /սոցիալական տարբեր խմբեր/: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
 
 

«Վերջին շաբաթների ընթացքում միայն Ստեփանակերտ քաղաքում աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 2.500 ընտանիքի, առաջիկա օրերին ավարտին կհասցվի ստացված դիմումներից մնացորդ 4.500-ի բավարարումը, մոտ 700 հղի կանանց կտրամադրվի սնունդ և հիգիենայի պարագաներ, իսկ 22.08.2023թ.-ից կսկսվի նոր դիմումների ընդունման գործընթացը:

 
Շրջաններում փորձ է արվում գյուղական համայնքների բնակիչներին ալյուր տրամադրելով հացի փռերի հնարավորությունն առավելապես ուղղել քաղաքային համայնքների բնակիչների կարիքների բավարարմանը»,- ասված է գրառման մեջ: