Հետևեք մեզ։

Հայաստանից 298 անձ դեռ անհետ կորած է համարվում հակամարտության 2020-2022թթ․ սրացումների հետևանքով․ Կարմիր Խաչ

12:01, 19 օգոստոս 2023
Հայաստանից 298 անձ դեռ անհետ կորած է համարվում հակամարտության 2020-2022թթ․ սրացումների հետևանքով․ Կարմիր Խաչ

2023-ի առաջին 6 ամիսների ընթացքում ավելի քան 5000 զանգ և այց է գրանցվել անհետ կորած անձանց ընտանիքների կողմից; Այս մասին յդ մասին հայտնում է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը․

2 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ անհետ կորած հարազատների ճակատագիրը պարզելու հարցով, բացել որոնման հայտեր։

7 ընտանիք պարզել է հարազատների ճակատագրերը։

Համաձայն ընտանիքների կողմից ստացված դիմումների՝ 298 անձ Հայաստանից դեռևս անհետ կորած է համարվում հակամարտության՝ 2020-2022թթ․ սրացումների հետևանքով։