armsport.am-ի հաղորդմամբ՝ Հորդանանի մայրաքաղաք Ամմանում շարունակվում է ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը։
Սուրեն Աղաջանյանը տուշեով հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Այդ մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Գասպար Տերտերյանը, Ռուբեն Գևորգյանը և Արշակ Գեղամյանը ևս հաղթեցին 1/8-ում: Աշոտ Խաչատրյանը պարտվել է մրցակցին։