Հետևեք մեզ։

Հելենի ամեն օրվա ցանկությունը՝ «մա՛մ, հանգիստ մնա, ամեն ինչ լավ է լինելու․․․ ․ արցախցի աղջկա մայրն աղաչում է, որ դստեր մարմինը հասնի Արցախ՝ իրեն (տեսանյութ)

21:54, 19 օգոստոս 2023

Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին վթարի հետևանքով մահացած ուսանողուհու մարմինը Գորիսի դիահերձարանից ծննդավայր՝ Արցախի Ճարտար համայնք չեն կարողանում տեղափոխել՝ ադրբեջանական կողմը համաձայնություն չի տալիս։

Ստեփանակերտի Կարմիր Խաչի գրասենյակի մոտ աղջկա հարազատները, համաքաղաքացիներ ներկայարցրել են իրենց պահանջը՝ աղջկա մարմինը հասցնել հայրենի Արցախ։

Մայրը՝ Ալվարդ Սաֆարյանը համարում է, որ աղջիկը նաև շրջափակման զոհն է, եթե շրջափակումը չլիներ, գուցե իր դուստրն Արցախում լիներ, իսկ Արևմտյան Հայաստան գնացել է պատմական հայրենիքից կարոտն առնելու։

«Հելենի ամեն օրվա ցանկությունը՝ «մա՛մ, մա՛մ, հանգիստ մնա, ամեն ինչ լավ է լինելու, ես գիտեմ, ամեն ինչ լավ է լինելու»...

Մանրամասն՝ տեսանյութում․
 
 
 
 
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։