Երևանի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ «Քաղաքապետը» մոնոներկայացման թատերաշրջանն ավարտված է և այն բաց է համացանցում դիտելու համար.
«Սիրելի հայրենակիցներ,
«Քաղաքապետը» մոնոներկայացումը ավարտեց իր թատերական շրջանը և արդեն հասանելի է համացանցում:
Ներկայացման ընթացքում հնչում են, եթե ոչ բոլոր, ապա շատ հարցերի պատասխաններ»:
«Երգի կեսից դհոլը ձեռքիցս վերցրին, էս դհոլին վերցրին, տարան նշանակեցին քաղաքապետ։ Էս վերջերս էլ խեղճ դհոլից իրա դհոլը վերցրին»,֊նման հատվածներ կան ներկայացման մեջ։
Հայկ Մարությանն անդրադառնում է նաև իրեն աշխատանքից ազատելուն և ասում է. «Ինչ էր պետք հորինել, հորինեցին, որ ես հանդիպել եմ Ռոբերտ Քոչարյանին, բայց ես նրան չեմ հանդիպել։ Ինձ պատիժ հասավ, Քոչարյանին չէ»։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։