Shamshyan.com-ի տեղեկություններով օրեր առաջ Երևանի ռեստորանային համալիրներից մեկում «փարթի» է տեղի ունեցել, որը կապված է եղել այդ ռեստորանային համալիրի հիմնադրման 1-ամյակի հետ։
Տիկտոկյան օգտատերերից մեկը տեսանյութ էր տարածել, որում երևում է, թե ինչպես է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը «Մակարենա» երաժշտության տակ ափսեներ կոտրում։
Նշված ռեստորանային համալիրը պատկանում է դիզայներ, երգչուհի Անահիտ Սիմոնյանին, ով նույնպես ներկա է եղել միջոցառմանը ու ականատես է եղել՝ ինչպես է թաղապետն ափսեները կոտրում հավանաբար իր ընկերոջ գլխին։

Ի դեպ, նշենք, որ ռեստորանում ավանդույթ է ափսեներ կոտրելը, ցանկացողները կարող են անել դա։