Հետևեք մեզ։

Անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած կինը քիչ առաջ կալանավորվեց

00:11, 20 օգոստոս 2023
Անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած կինը քիչ առաջ կալանավորվեց

«Դատական իշխանություն» թելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելով մանկական պոռնոգրաֆիա ստեղծած և իրացրած կինը՝ Ա. Արևշատյանը, քիչ առաջ կալանավորվել է։

Հիշեցնենք, որ քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Ա.-ն իր 12-ամյա դստեր մասնակցությամբ մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու, այն հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով այլ անձանց սեռական կարիքները բավարարելու նպատակով իրացնելու դիտավորությամբ, անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելով ստեղծել և իրացրել է մանկական պոռնոգրաֆիա: Մանկական պոռնոգրաֆիայի ստեղծման ժամանակ անչափահաս դստերը պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, իսկ պոռնկագրական բնույթի նյութի պատրաստմանը ներգրավել է նաև իր 12 տարին չլրացած երկու աղջիկ երեխաներին: 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։

Վերլուծական