Հետևեք մեզ։

Երևան-Իջևան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհից, հարվածել գազատար խողովակին և մոտ 20 մ գլորվել դեպի լճափնյա հատված (լուսանկար)

00:51, 20 օգոստոս 2023
Երևան-Իջևան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհից, հարվածել գազատար խողովակին և մոտ 20 մ գլորվել դեպի լճափնյա հատված (լուսանկար)

 

Օգոստոսի 19-ին, ժամը 21։04-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի թերակղզու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան հայտնվել է ձորում․ կա տուժած։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 66-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ք․, ծնված 1995 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել գազատար խողովակին և մոտ 20 մ գլորվել դեպի լճափնյա հատված։

 

Ջրափրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են ծանր։