Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Ինտերի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է թիմի տարած հաղթանակին` «Մոնցայի» դեմ խաղում։
«Այնքան հիանալի զգացողություն է վերադառնալ խաղադաշտ: Այսօրվա հաղթանակը կարևոր էր նոր մրցաշրջանը լավ սկսելու համար։ Բարի գալուստ մեր թիմի բոլոր նորեկներին, նրանք հիանալի աշխատանք կատարեցին խաղադաշտում: Եվ շնորհակալություն մեր բոլոր երկրպագուներին»,-գրել է Մխիթարյանը։
Նշենք, որ Մխիթարյանը մասնակցել է հանդիպմանը խաղի մեկնարկից։
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսի դուբլի հեղինակ է դարձել, հանդիպումն ավարտվել է 2։0 հաշվով։