Հետևեք մեզ։

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա, հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի

14:25, 20 օգոստոս 2023
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա, հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի

Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում оգոստոսի 20-25-ին բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

 

Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ Հայաստանի տարածքում օգոստոսի 20-ին, 21-ին, 23-25-ին՝ կեսօրից հետո, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։

«Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 20-ին կնվազի 2-3 աստիճանով, 21-22-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Նշվում է, որ Երևանում օգոստոսի 20-ի, 21-22-ին, 25-ին՝ երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-25-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ։