Հետևեք մեզ։

25-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է բժշկական կենտրոն. Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Shamshyan.com

14:33, 20 օգոստոս 2023
25-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է բժշկական կենտրոն. Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Սպիտակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով քաղաքացին նշված կենտրոն է տեղափոխվել Արագածոտնի մարզից, որտեղ ըստ նախնական տեղեկությունների՝ որսի ժամանակ ստացել է հրազենային վնասվածք:

Սպիտակի բժիշկները մի քանի ժամ է պայքարում են նրա կյանքի համար:

 

Վիրավորը մոտ 25 տարեկան տղա է և հրազենային վնասվածքը ստացել է Ծիլքարի վարչական տարածքում: