Ռուսական «Լունա-25» ավտոմատ կայանը, նախնական հաշվարկներով, դադարել է գոյություն ունենալ, երբ բախվել է Լուսնի մակերեսին, այս մասին հայտնում է Ռոսկոսմոսը։
ՌԴ պետական կորպորացիան նշել է, որ օգոստոսի 19-ին և 20-ին սարքի որոնման և դրա հետ կապ հաստատելու միջոցառումները արդյունք չեն տվել։ Նրանք նաև հիշեցրել են, որ օգոստոսի 19-ին ազդակ է տրամադրվել նախավայրէջքի էլիպսաձև ուղեծրի ձևավորման համար։
«Ռոսկոսմոսը» հավելել է, որ «Լունա-25»-ի կորստի պատճառների պարզաբանմամբ կզբաղվի հատուկ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը։