Հետևեք մեզ։

ՊԲ ստորաբաժանումները Քաշաթաղի շրջանում ամրաշինական աշխատանքներ չեն իրականացրել․ ԱՀ ՊՆ

19:19, 20 օգոստոս 2023
ՊԲ ստորաբաժանումները Քաշաթաղի շրջանում ամրաշինական աշխատանքներ չեն իրականացրել․ ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 20-ին ժամը 15։15-ի սահմաններում փորձել են Քաշաթաղի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։

Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։