Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը նվաճել է չեմպիոնի կոչումը:
Նա մրցագորգ է դուրս եկել Հնդկաստանի ներկայացուցիչ Սումիթ Սումիթի հետ և 13:4 հաշվով հաղթել մրցակցին։
Նա այդ տիտղոսին հասնելուց առաջ հաղթել էր իսպանացի, ադրբեջանցի, վրացի և ղրղզստանցի մարզիկներին։