Հետևեք մեզ։

Ո՞վ են իրենք, որ որոշեն՝ ես ինչ անեմ կամ ինչ չանեմ, իրենց խրամատն իրենց կանանց ներքնաշորի տակ թաքնվելն է․ Առուշ Առուշանյան. «Մեդիահաբ»

00:15, 21 օգոստոս 2023
Ո՞վ են իրենք, որ որոշեն՝ ես ինչ անեմ կամ ինչ չանեմ, իրենց խրամատն իրենց կանանց ներքնաշորի տակ թաքնվելն է․ Առուշ Առուշանյան. «Մեդիահաբ»

Գորիսում կապիտալ շինարարություն է, 3 մլրդ դրամ տալիս է կառավարությունը՝ այդ գումարը փաստացի հաստատում է Նիկոլ Փաշինյանը։ Նա եկել էր ծանոթանալու այդ աշխատանքներին, ես էլ` որպես համայնքի ղեկավար, ներկայացրել եմ տարվող աշխատանքերը: Այս մասին «Մեդիահաբ»-ի հետ զրույցում ասել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հետ հանդիպելու համար քննադատություններին։

«Քննադատողների մասին մի բան կասեմ․ո՞վ են իրենք, որ որոշեն՝ ես ի՞նչ պետք է անեմ կամ ինչ չանեմ։ Ոչ իրենց ապրած կյանքը, ոչ  իրենց կարգավիճակը թույլ չի տալիս, որ ինձ քննադատեն։ Իրենք են մարդիկ, են, որ կներեք արտահայտության համար, իրենց խրամատն իրենց կանանց ներքնաշորի տակ թաքնվելն է։ Ես այդ չկայացած տեսակին շատ ուղիղ եմ ասում, որ հեռու մնան, եթե չեն ուզում իրենց պոդեզդի դեմը ծնոտի խնդիր ունենան»,-ասել է Առուշանյանը։

Նրա խոսքով՝ ինքը 30 հազար քաղաքացու կյանքի պատասխանատվությունն է կրում, և պետք է ամեն ինչ անի, որ նրանց կյանքի որակը բարձրանա։

«Բազմիցս ասել եմ՝ ես պայքարում եմ Արցախի համար, Արցախի լինելիության համար, ուղղակի մոդա է դարձել ֆեյսբուքում ստատուսներ գրել ու ոչ մեկ դրա համար չի պատժվում»,- ասաց նա: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։