Օգոստոսի 20-ին, ժամը 20։04-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ելփին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 94-րդ կմ-ին բախվել են «Nissan Tiida» (վարորդ` Է. Ա., ծնված 1981 թ.) և «BMW X5» (վարորդ՝ Ե. Ս., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ա. Խ.-ն (ծնված 1989 թ.), Կ. (ծնված 2014 թ.) և Ա. (ծնված 2019 թ.) Ա.-երը դուրս են բերվել ավտոմեքենայից, այնուհետև՝ հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ Ա․ Խ.-ն մահացել է, իսկ վարորդ Է. Ա.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։