Շուտով Երևանի մետրոպոլիտենում շահագործվող 1976 թվականի արտադրության շարժակազմերը կփոխարինվեն նորերով։ Այս մասին հայտնում է Երևանի մետրոպոլիտենը։
«Շաբաթվա քրոնիկոն.
Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
Հաշվետու ժամանակահատվածում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 414 հազար 040 ուղևոր:
Գիծ են դուրս բերվել 2785 շարժակազմ:
Փոխարինվել են 59 փայտակոճեր:
Բոլորին մաղթում ենք արագ, անվտագ ու անխափան երթևեկություն»,-ասվում է Մետրոպոլիտենի հայտարարության մեջ։