Հետևեք մեզ։

Լանջիկի ողբերգական ավտովթարի հետևանքով վիրավորներից երկուսի վիճակը ծանր է

10:53, 21 օգոստոս 2023
Լանջիկի ողբերգական ավտովթարի հետևանքով վիրավորներից երկուսի վիճակը ծանր է

Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած  շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում:

 

Նրանցից 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ վերջիններիս առողջական վիճակը ծանր է:  

 

Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար կամ միջին ծանրության:

 

Նրանք բուժումը շարունակում են տարբեր բաժանմունքներում: