Հետևեք մեզ։

Հայրը դստերը ֆիզիկական և հոգեկան ցավ է պատճառել մի արարքի համար, որն ինքը չի կատարել

12:00, 21 օգոստոս 2023
Հայրը դստերը ֆիզիկական և հոգեկան ցավ է պատճառել մի արարքի համար, որն ինքը չի կատարել
Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել մի կնոջ ֆիզիկական և հոգեկան ցավ պատճառելու մասին:
 
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել 2021 թ. մարտ-ապրիլ ամիսներին:
 
Օգոստոսի 19-ին Ծովինար գյուղի 27-ամյա բնակչուհին հրավիրվել է ոստիկանության Մարտունու բաժին և հաղորդում տվել, որ 2021 թ. մայիսին հայրն իրեն ֆիզիկական և հոգեկան ցավ է պատճառել մի արարքի համար, որն ինքը չի կատարել:
 
Նա նաև հայտնել է, որ հոր արարքի պատճառով իրեն շատ նվաստացած է զգացել, հոգեպես ճնշված և ընկճված:
 
50-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:
 
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։

Վերլուծական