«Հեյ, Արսեն։ Ինչպե՞ս ես, ընկերս: Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է: Հուսով եմ՝ մի օր կտեսնեմ քեզ այստեղ՝ «Բարսելոնայում», լա՞վ» – ասել է Չավին լրագրող Հրանտ Գետադարյանի Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում։
Ինչպես հայտնում է RBC-Sport-ը, կատալոնական ակումբը ձմռանը դիմել է «Դինամոյին» Զախարյանի հարցով, սակայն «Բարսելոնայի» ֆինանսական խնդիրների պատճառով հարցը պաշտոնական առաջարկի չի հասել։ Նշվում է, որ Չավիի թիմը հետաքրքրված էր նաև «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբաթի ծառայություններով։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։