Հետևեք մեզ։

Ցանկանում ենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդները հանդիպեն Թուրքիայում․ Էրդողան

15:51, 21 օգոստոս 2023
Ցանկանում ենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդները հանդիպեն Թուրքիայում․ Էրդողան

Ցանկանում ենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդները հանդիպեն Թուրքիայում։ «CNN Turk»-ը հայտնում է, որ այս մասին ինքնաթիռում լրագրողներին տված հարցազրույցում ասել է Հունգարիայից վերադարձած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նա ասել է, որ Թուրքիան փորձում է հասնել խաղաղության։

«Այս մասին մենք խոսել ենք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Թուրքիա կատարած այցի ժամանակ։ Այս հարցի շուրջ մտքեր ենք փոխանակել նաև ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովի քննարկումներում»,- ասել է նա։