Ռուսական դպրոցներում նախնական զորավարժության ծրագրի շրջանակներում կհայտնվի անօդաչու թռչող սարքերին (ԱԹՍ) հակազդելու և դրանք կիրառելու թեման։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով դասընթացի աշխատանքային ծրագրին։ Նշվում է, որ դասընթացը ենթադրում է դպրոցականներին ուսուցանել հակառակորդի անօդաչու թռչող սարքերին հակազդելու մասին, ինչպես նաև մարտադաշտում հետախուզություն և անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին:
Ավելի վաղ Ռուսաստանի կրթության նախարարության հանրակրթության ոլորտում պետական քաղաքականության և կառավարման վարչության փոխտնօրեն Աննա Տիմոֆեևան ասել էր, որ 2024 թվականին ռուսական դպրոցներում կհայտնվի «Հայրենիքի անվտանգության և պաշտպանության հիմունքներ» առարկան։ . Նրա խոսքով, աշխատանքային խմբում կընդգրկվեն ՌԴ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներ: