Հետևեք մեզ։

30-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել

18:48, 21 օգոստոս 2023
30-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել

 

Օգոստոսի 21-ին, ժամը 15։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

 

Փրկարարները կամրջի մոտակայքում հայտնաբերել են քաղաքացի Գ․ Շ․-ին (ծնված 1993 թ․), ում հոգեբանը տեղում ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն: