Հետևեք մեզ։

Ռուսական «Արի ամուսնանանք» հաղորդումը վերադառնում է եթեր

18:56, 21 օգոստոս 2023
Ռուսական «Արի ամուսնանանք» հաղորդումը վերադառնում է եթեր

Ռուսական «Արի ամուսնանանք» հաղորդումը կրկին կվերադառնա երկրի Առաջին ալիքի եթեր օգոստոսի 28-ին։

ՏԱՍՍ հաղորդաշարի վերադարձի ամսաթիվը հայտնի է դարձել հեռուստաալիքի մամուլի ծառայությունից։

 

Հաղորդման վարող Լարիսա Գուզեևան ավելի ուշ ասել է, որ շոուի նոր դրվագները ուղղված են լինելու ընտանիք ստեղծելու և առողջ հարաբերությունների վրա։ Նրա համահաղորդավարուհի Ռոզա Սյաբիտովան հավելել է, որ հաղորդումը նոր հաղորդավարուհի կունենա։

 

Նշված և այլ ժամանցային հաղորդումներ Առաջին ալիքի հեռարձակումից հանվել էին 2022 թվականի փետրվարին։ Հեռուստաալիքը կենտրոնացել է հասարակական-քաղաքական հաղորդումների վրա։