Հետևեք մեզ։

«Ռոսկոսմոս»-ից հայտնել են «Լունա-25» կայանի` Լուսնին բախվելու պատճառը

19:03, 21 օգոստոս 2023
«Ռոսկոսմոս»-ից հայտնել են «Լունա-25» կայանի` Լուսնին բախվելու պատճառը

«Լունա-25» ավտոմատ միջմոլորակային կայանի վթարը տեղի է ունեցել շարժիչի պատճառով, որը նորմալ չի անջատվել։ Ավիավթարի պատճառը նշել է «Ռոսկոսմոս» պետական ​​կորպորացիայի ղեկավար Յուրի Բորիսովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

«Օգոստոսի 19-ին` ժամը 14:10-ին միացվել են շարժիչները, որոնք պետք է ուղղեին և սարքը դնեին նախավայրէջքի ուղեծրի վրա։ Ցավոք սրտի, շարժիչի անջատումը տեղի է ունեցել ոչ թե նորմալ՝ ցիկլոգրամի համաձայն, այլ ըստ ժամանակային կտրվածքի, և նախատեսված 84 վայրկյանի փոխարեն այն աշխատել է 127 վայրկյան։ Սա էր սարքի վթարի հիմնական պատճառը»,- ասել է նա «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։