Հետևեք մեզ։

Էրդողանը խոսել է ուկրաինական խնդրի կարգավորման մասին

21:41, 21 օգոստոս 2023
Էրդողանը խոսել է ուկրաինական խնդրի կարգավորման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է ուկրաինական կարգավորման մասին, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Թուրքիայի նախագահի խոսքով, Անկարան օգնություն կտրամադրի արդար պայմաններով հացահատիկի գործարքին վերադառնալու համար։ Հացահատիկային միջանցքը կբավարարի բոլոր կողմերի ակնկալիքները, քանի որ Թուրքիան հավատում է ավելի արդար աշխարհին, ասել է քաղաքական գործիչը։ «Մենք նաև ակտիվորեն աշխատելու ենք ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- հավելել է Էրդողանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հացահատիկի գործարքի վերսկսման քննարկումը կարող է տեղի ունենալ Ստամբուլում։

 

Նշենք, որ Սևծովյան նախաձեռնությունը, որը ստորագրվել էր 2022 թվականին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների կողմից, հուլիսի 18-ին դադարեցրեց իր գործունեությունը։ Դրա պայմանները ներառում էին ուկրաինական հացահատիկի, սննդամթերքի և պարարտանյութի արտահանում սևծովյան երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից: