Հետևեք մեզ։

Արցախի ներսում Նիկոլը փորձում է իշխանությունից բացի փողոցը վերցնել և իր շահերը ապահովող ընդդիմություն ձևավորել.Աբրահամյան

09:23, 22 օգոստոս 2023
Արցախի ներսում Նիկոլը փորձում է իշխանությունից բացի փողոցը վերցնել և իր շահերը ապահովող ընդդիմություն ձևավորել.Աբրահամյան

Փաշինյանն իր տեսակին համահունչ փորձում է Արցախի հանձնումը փաթեթավորել` «ես ինչմեղավոր էի արցախցիները վարի տվեցին» թեզի ներքո: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

 

«Սրա շրջանակներում, Փաշինյանը բանակցային գործընթացի կարևոր մասը հանձնել է ծնունդով արցախցի ԱԽ քարտուղարին, ով իրեն բավականին կոնֆորտ է զգում իշխանության հռչակած` «Արցախն Ադրբեջան է» կարգախոսի ներքո, իսկ Արցախի ներսում, Նիկոլը փորձում է իշխանությունից բացի փողոցը վերցնել և իր շահերը ապահովող ընդդիմություն ձևավորել:

 

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, մեկ բառով կարելի է որակել «նիկոլացում», որովհետևխաղի այն կանոնները, որոնք փորձ է արվում ներմուծել, ամբողջովին տեղավորվում է փաշինյանական հայեցակարգի շրջանակներում:

 

Արցախում ճգնաժամային կառավարում մտցնելու փոխարեն իշխանությունը զբաղված էփաշինյանական հանձնարարություններ կատարելով, որի վերջնանպատակը հայաստանյան իշխանության հռչակած «Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում» դավաճանական մոտեցումն է:

 

Անկախ այն հանգամանքից, թե այս պրոցեսի մեջ ով ինչի է մտել` գիտակցված, թե չգիտակցված, վրեժի, թե քեշ փողի համար, անձնական անվտանգության ապահովման, թե իրականությունից փախչելու համար, արդեն կարևոր չէ:

 

Հայաստանյան իշխանությունը փորձում է արագացնել` ավարտին հասցնել, Արցախի հանձնումը, որի ճանապարհին գլխավոր «խոչընդոտը» դիմադրող արցախցին է»,-գրել է նա։