Հետևեք մեզ։

Արցախում անհետ կորած տղամարդը հայտնաբերվել է

09:33, 22 օգոստոս 2023
Արցախում անհետ կորած տղամարդը հայտնաբերվել է

Oգոստոսի 21-ին հաղորդվել էր Մարտակերտ քաղաքի  բնակիչ 1988թ. ծնված Ն.Մ.-ի անհետ կորելու մասին: 

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 22-ին ժամը 08:30-ի սահմաններում վերջինս հայտնաբերվել է Մարտակերտ քաղաքի Սախարով փողոցի բնակելի շենքի տներից մեկում` ողջ ու առողջ վիճակում։