Արցախի Ասկերան քաղաքում 20 օրական երեխային լորձաթաղանթի այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ոստիկանության շաբաթվա տեղեկագրից:
«Թունավորման մեկ դեպք է արձանագրվել Ասկերան քաղաքում: Լորձաթաղանթի այրվածքներով «Արեւիկ» մանկական բուժմիավորում է ընդունվել՝ 20 օրական երեխա: Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության անչափահասների գործերով բաժնի ծառայողները պարզել են, որ մանկահասակ երեխան թունավորումը եւ այրվածքները ստացել է վիտամին «D»-ի փոխարեն շփոթմամբ «Կալյումի պերմանգանատ»-ի լուծույթ խմեցնելու հետեւանքով: Նախապատրաստվել են նյութեր՝ ըստ ենթակայության ուղարկելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: