Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբը ժամանել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Այս պահին տեղի է ունենում երկու երկրների ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:
Բելգիայի արտաքին գործերի նախարարը Հայաստան է ժամանել օգոստոսի 22-ին։ Այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները հանդիպումից հետո հանդես կգան մամուլի ասուլիսով։
Հայաստանից Բելգիայի ԱԳ նախաարրը կմեկնի Ադրբեջան։