Հետևեք մեզ։

Ապատեղեկատվություն է, թե ՊԲ ստորաբաժանումների կողմից ադրբեջանական դիրքերի հսկման նպատակով տեղադրվել են տեխնիկական միջոցներ

12:25, 22 օգոստոս 2023
Ապատեղեկատվություն է, թե ՊԲ ստորաբաժանումների կողմից ադրբեջանական դիրքերի հսկման նպատակով տեղադրվել են տեխնիկական միջոցներ

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ-ն։

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումների կողմից, ադրբեջանական դիրքերի ու հաղորդակցման ուղիների նկատմամբ դիտարկման ու հսկման նպատակով տեղադրվել են տեխնիկական միջոցներ և որոնք իբր, օգոստոսի 21-ին ճնշվել են ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից, հերթական ապատեղեկատվությունն է: