Հետևեք մեզ։

Հակամարդկային և ռազմատենչ․ Արարատ Միրզոյանը՝ տարածաշրջանում Ադրբեջանի գործելաոճի մասին

13:29, 22 օգոստոս 2023
Հակամարդկային և ռազմատենչ․ Արարատ Միրզոյանը՝ տարածաշրջանում Ադրբեջանի գործելաոճի մասին



Ուզում եմ առիթն օգտագործել և մեր շնորհակալությունը հայտնել Բելգիայի ԱԳՆ-ի կողմից Երևանի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական  կենտրոնին տրամադրված  աջակցության համար: Այս մասին Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Միրզոյանը նշեց՝ հանդիպմանը կարևորել են Հայաստանի և Բելգիայի միջև միջխորհրդարանական  համագործակցությունը։

«Անդրադարձել ենք նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ փոխհամագործակցությանը, քննարկել ենք Հայաստան-ԵՄ շրջանակներում համագործակցությունը:

Այսօրվա քննարկման առանցքում, բնականաբար, եղել է նաև ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամը, որը ահագնացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արդեն 8 ամսից ավելի շարունակվող  արգելափակամ հետևանքով: Մանրամասն անդրադարձել ենք ԼՂ-ում  իրավիճակի անդառնալի հետևանքներին, ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստին։

Այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի արգելափակումը: Մենք շարունակաբար հայտարարում ենք, որ Ադրբեջանի գործողությունների հիմքում դրված է ԼՂ-ն էթնիկ զտումների ենթարկելու բացահայտ քաղաքականությունը:

Քննարկել ենք նաև, որ վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար խախտում է զինադադարը ԼՂ-ում, թիրախավորում  ՀՀ-ի պետական սահմանին գտնվող դիրքերը: Բազմիցս նշել ենք, որ Ադրբեջանը շարունակաբար խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարության գրեթե բոլոր դրույթները և բացառություն չի կազմել այնպիսի հումանիտար առաքելությունների կյանքի կոչելը, ինչպիսին է հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց վերադարձնելը, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանումը:

Այսօր արդեն Ադրբեջանը փաստացի պատանդառության մեջ է պահում ԼՂ-ի 120 հազար բնակչությանը: Կարծում ենք, որ այս գործելաոճով Ադրբեջանը մարտահրավեր է նետում տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության, բայց առաջին հերթին ՀՀ ջանքերին: Ակնկալում  ենք, որ մեր միջազգային գործընկերները քաղաքական կամք կդրսևորեն ձեռնարկելու գործուն քայլեր՝ Ադրբեջանի հակամարդկային ռազմատենչ  գործողությունները փոխելու ուղղությամբ»,- ասաց Միրզոյանը:

messenger sharing button
twitter sharing button
 
skype sharing button
pinterest sharing button
sharethis sharing button