Հետևեք մեզ։

Դավիթ Իշխանյանը ընդունել է ԼՂՀ ռուսական համայնքի ղեկավարին

14:02, 22 օգոստոս 2023
Դավիթ Իշխանյանը ընդունել է ԼՂՀ ռուսական համայնքի ղեկավարին

Օգոստոսի 21-ին Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է ԼՂՀ ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովին: 

Բորդովը ներկայացրել է Արցախում ռուսական համայնքի գործունեությունը, համայնքային կյանքին առնչվող խնդիրները, իրականացվող միջոցառումները:

Այնուհետև կողմերը  քննարկել են ռուսական համայնքի և օրենսդիր մարմնի կապի ու համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր: